Գլխավոր Քարտեզ Լրահոս Համարներ Նկարներ Կապ  
Բարի գալուստ Արենի, աշխարհի հնագույն գինեգործության վայրը:



«Արենիի Բացօթյա մշակութային թանգարան»

«Արենիի Բացօթյա մշակութային թանգարան»-ը գտնվում է Արենիում ՝ գեղեցիկ Արփա գետի հարևանությամբ, մոտ 2,000 մ2 տարածքով խաղողի այգում (Արենիի գինու տակառին կից օղակապտույտից մոտ 500 մ հեռավորության վրա): Ակնկալվում է, որ այն կգործի 2023 կամ 2024:

 

  

Թանգարանի կառուցմանն աջակցելու համար նվիրատվությունները մեծապես գնահատելի են և կարող են կատարվել այստեղ: Թանգարանի զարգացումը «Որդեգրիր մի գյուղ» բարեգործական ծրագրի մի մասն է, որն ուղղված է գյուղական Հայաստանի հզորացմանը:

Թանգարանի աշխատանքային ժամերը կլինեն 12:00-ից մինչև 20:00: Նախապես պայմանավորված դպրոցական այցելությունները հնարավոր կլինեն 11:00-12:00 ժամանակահատվածում`մինչ Թանգարանի հանրության առջև բացումը:

Թանգարանը կառավարելու է Արենիի համայնքապետարանը՝ ի շահ տեղական արհեստավորների և ավելի լայն համայնքի:
Ակնկալվում է, որ թանգարանը կներառի հետևյալ ցուցանմուշները, այնպես որ այցելուները կարող են մեկ վայրում վայելել հայկական պատմական մշակութային ասպեկտների լայն տեսականին՝ կարծես այցելելով մեկդարյա հնության կենդանի գյուղ
.

  1. Հակոբյան Հայկական խոհանոց՝ հացթուխ (թոնիր), հայկական ազգային ուտեստներ և խմիչքներ,

  2. Արենի Լոդջ գինետուն՝ գինեգործություն, կոնյակ,

  3. Արվեստագործություն՝ նկարչություն, արվեստի գործեր, Սուրբ Ծննդյան նվերներ,

  4. Կերամիկա՝ կավագործություն, ապակու փչում,

  5. Ասեղնագործություն՝ գալանտերեա, հագուստ (տարազ) և տիկնիկներ,

  6. Մանածագործություն՝ գորգագործություն և գոբելեն,

  7. Կաշեգործություն՝ գոտիներ, կոշկեղեն, ձիավարության պարագաներ (ներառյալ մետաղական աշխատանքներ),

  8. Սուեյն քանդակագործության տուն՝ մարմարե քանդակ, քարե որմնադրություն և խաչքար,

  9. Ոսկերչություն՝ ոսկերիչներ և արծաթագործներ,

  10. Փայտագործություն՝ փայտամշակում (նարդի) և խաղալիքներ:

  11. Երաժշտություն՝ երաժշտական գործիքներ, երգ-երաժշտություն և պար,

  12. Լեզու՝ ձեռագրեր, պոեզիա և բանահյուսություն, հեթանոսական և քրիստոնյա տոնակատարություններ (կանցկացվեն «դպրոց»-ում և «բակ»-ի տարածքում):

 

 

Թանգարանը կաջակցի  ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակներից (ԿԶՆ) առնվազն 14-ը:

Թանգարանի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ։